Հրատարակվել է Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն սուրբ Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոց» երկը
ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ հրատարակվել է Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն սուրբ Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոց» երկը։
Այն հայրապետի մատենագրական ժառանգության գլուխգործոցներից է, որն իր ուրույն տեղն է զբաղեցնում ոչ միայն հայոց, այլև համայն քրիստոնեական հոգևոր գրականության երևելի աշխատությունների շարքում։
Երեսուներեք ճառից բաղկացած սույն ժողովածուն բովանդակում է նամակներ, դավանաբանական բնույթի ստեղծագործություններ և ճառային-մեկնողական աշխատություններ, որոնց կարևորության գիտակցումը և այդ ճառընտիր երկերն այժմյան հավատացյալների ունկերին լսելի դարձնելու բարի փափագը մեզ ուղղորդել են լույս ընծայելու գրաբարից արևելահայերենի փոխադրված գրական ժառանգության այս արժեքավոր կոթողը:


