շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Հրապարակ». 100 տարի սխալ դաստիա­րակված հասա­րակությունից պահանջում ենք, որ լինի մեծահոգի, բարի, հանդուրժող

«Հրապարակ». 100 տարի սխալ դաստիա­րակված հասա­րակությունից պահանջում ենք, որ լինի մեծահոգի, բարի, հանդուրժող

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր հասարակությանը 100 տարի ինտենսիվ փչացրել են՝ սո­վորեցրել, որ իշխանությունը պետք է բռնարար լինի, կյանքը՝ չարքաշ, հասարակությունը՝ ստորաքարշ: Որ իշխանություն փոխելու մասին երազելն անիմաստ է՝ իշխանափոխությունը միայն արյան գնով է լինում, իսկ ով զավթում է, սերնդե­սերունդ պետք է իշխի: Սովորեցրել են, որ հասարակությունը պետք է կազմված լինի արտոնյալ և ցածր խավերից, ու այդ արտոնություննե­րը բաժին են հասնում ոչ թե նրանց գիտելիքների, աշխատասիրության, նվիրվածության և ազնվության համար, այլ ստորության, սրիկա­յության, դավաճանությունների դիմաց, առավելագույն դեպքում՝ բախտի բերմամբ:

Մեր հասարա­կությանը գրեթե մի հարյուրամյակ ներշնչել են, որ արդարությունը միայն հեքիաթներում է լինում, իսկ լավ կյանքը՝ կա´մ օտար երկրներում, կա´մ հանդերձյալ աշխարհում: Եվ առհասարակ՝ կյանքը բացառապես դաժան փորձությունների, անի­մաստ պայքարի ու ձախողումների մի երկար շղթա է, որից անփորձանք դուրս են գալիս միայն «շուստրիները»:

Այս ամենը մեր հասարակությա­նը ներարկվել է մանկապարտեզից մինչև բուհ, ընտանիքում, աշխա­տավայրում, մտավորականների ու քաղաքական գործիչների կողմից: Արդյունքում՝ այսօր ունենք պայքա­րի անընդունակ, վախի ու հուսահատության ենթակա, անորոշ արժեքային համակարգով հանրություն, որի առօրյան կազմված է հաց վաստակելու մասին չարքաշ հոգսե­րից, ատելությունից, ցավից, չա­րությունից, ձանձրույթից, բամբա­սանքից:

Հիմա այսքան տարի կոտրված, խեղված, սխալ դաստիա­րակված, սխալ կոդավորված հասա­րակությունից պահանջում ենք, որ լինի մեծահոգի, բարի, հանդուրժող, չհայհոյի, չվիրավորի, իր պատկե­րացումների մեջ չտեղավորվող մարդկանց չատի, տարբերի թա­ցը չորից, լավը՝ վատից,  արդարը՝ անարդարից, գեղեցիկը՝ տգեղից, օրինականը՝ անօրինականից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: