ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հովհաննես Իշխանյանն ու Նարե Նավասարդյանը ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքից

Հովհաննես Իշխանյանն ու Նարե Նավասարդյանը ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքից

Կառավարության դիմացից բերման ենթարկված Վահան Իշխանյանի որդին՝ Հովհաննես Իշխանյանն ու Նարե Նավասարդյանը ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքից։

«Շնորհակալ ենք մտահոգվելու համար, լավ ա ամեն ինչ ու ճշտով. էս մի համակարգն էլ պիտի էրկուսով այցելեինք: Մտքներս՝ Արցախին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը։

Ոստիկանությունը ավելի վաղ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել Կառավարության դիմաց բողոքի ակցիա Նանե Նավասարդյանին և Հովհաննես Իշխանյանին, որը ոստիկաններից պահանջում էր ներկայացնել կնոջը բերման ենթարկելու հիմքերը։ Նրանց մասնակցում էին Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային։ Նանե Նավասարդյանը նաև պաստառ ուներ ձեռքի ակցիայի ժամանակ։

  • Կիսվել: