հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Դանա Մազալովայի

Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Դանա Մազալովայի

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի, որը ՀՀ-ի ու Արցախի մեծ բարեկամն էր:

Հոգեհանգստի կարգին մասնակցում էին Մազալովայի ընկերները, մտերիմները, գործընկերները:

Նշենք, որ Դանա Մազալովան հեղինակն է Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է:

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան մահացել է Պրահայում սեպտեմբերի 4-ին: Նա 66 տարեկան էր:

 

 

  • Կիսվել: