հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից․ կանխարգելիչ հայտարարություն

Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից․ կանխարգելիչ հայտարարություն

«Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի բաժանորդներ,  Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։

Խնդրում ենք լինել զգոն․

1. Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։

2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։

3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։

4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։

Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքը կոչ է արել զանգահարել հայկական համարներով և ահաբեկել սահամանամերձ համայնքների բնակիչներին՝ նպատակ ունենալով խուճապ տարածել հայ բնակչության շրջանում։ Նման զանգ ստացող արդեն կա։ 

  • Կիսվել: