Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ
Մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները օգոստոսի 18-ից 19-ն անցկացրել են կապի ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանված ժամկետներում զինծառայողները բացազատել են կապի հանգույցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:


