շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Գեղարքունիք գյուղի վթարված կամուրջը

Հիմնանորոգվում է Գեղարքունիք գյուղի վթարված կամուրջը

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը, կամրջի շինարարությունն  իրականացվել է Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից եւ կավարտվեն առաջիկա օրերին։

Օգոստոսի 9-ի դրությամբ արդեն կառուցվել են կամրջի հենապատերը եւ ծածկը։ Առաջիկա օրերին կտեղադրվի ասֆալտբետոնե շերտը եւ ճաղավանդակները, կկատարվեն ջրամեկուսացման աշխատանքներ, ինչից հետո կամուրջը պատրաստ կլինի շահագործման։ Այն կենսական կարեւոր նշանակություն ունի համայնքի կենսագործունեության համար, քանի որ իրար է կապում գյուղի թաղամասերը։ Համայնքի բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կամրջի վթարից հետո առաջացած խնդրին արագ արձագանքելու եւ սեղմ ժամկետներում վերանորոգման համար միջոցներ տրամադրելու համար¦,- ներկայացրեց համայնքի ղեկավարը։

  • Կիսվել: