ՀՀ-ում կանխատեսվում է հունիսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը
Հունիսի 23-25-ն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է հունիս ամսին օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Նշենք, որ հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998թ. հունիսի 22-23-ը՝ +39.3․․․+39.4 աստիճան։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: