ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են Եղիշե Չարենցի թողած ժառանգությանը

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են Եղիշե Չարենցի թողած ժառանգությանը

Հունիսի 11-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային դիվանագիտության չորրորդ միջոցառումը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Հակոբ Սարգսյանը և Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Միջոցառման շրջանակներում հյուրերը առիթ են ունեցել ծանոթանալու թանգարանի հարուստ մշտական ցուցադրությանը և «Հիշողության սլաքներ» ու Մարտիրոս Սարյանի հավաքածուից «Ծանոթ և անծանոթ դեմքեր» խորագրով երկու ժամանակավոր ցուցադրություններին:

Իր ելույթում Հակոբ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ընձեռնված բացառիկ հնարավորության համար:

  • Կիսվել: