շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է 68 և 62-ամյա քույրերի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է 68 և 62-ամյա քույրերի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները

Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում 2021թ հուլիսի 1-ի ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը տեղում մահացել են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս­պոր­տա­­յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա­քննութ­յան մարմնին:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: