չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակվեց Նաիրա Ճնգրյանը

ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակվեց Նաիրա Ճնգրյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի մայիսի 30-ի որոշմամբ Համազասպ Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնից, իսկ նա միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է:

Համազասպ Թորոսյանի պաշտոնանկությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամ:

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում պետք է լինի Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ, հետեւաբար, այս նախագծով առաջարկվում է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանին:

  • Կիսվել: