կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիները Թուրքիան ավելի մեծ սպառնալիք են համարում Հայաստանի համար, քան Ադրբեջանը․ հարցում

ՀՀ քաղաքացիները Թուրքիան ավելի մեծ սպառնալիք են համարում Հայաստանի համար, քան Ադրբեջանը․ հարցում

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցները ՀՀ-ի անվտանգության համար Ադրբեջանից առավել մեծ սպառնալիք են համարում Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

 

«Քաղաքացիներին հարցրել ենք, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 86,5%-ը նշել է` Թուրքիան, 70,9%-ը նշել է, որ Ադրբեջանը»,- ասել է Նավասարդյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն առավել քիչ թվով նշել են նաև այլ երկրների անուններ:

Հարցման մասնակիցներին տրվել է նաև հարց, թե արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան արցախյան երկրորդ պատերազմը:

«15,4%-ը նշել է, որ միանշանակ ապահով է, ավելի շուտ ապահով է` 19.5%-ը, ավելի շուտ ապահով չէ` 18.9%-ը, և ընդհանրապես ապահով չէ` 38,2%-ը»,- նշել է Արամ Նավասարդյանը:

Հարցվածների 8,1%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին

  • Կիսվել: