երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիները կարող են ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի համար կենսաթոշակ ստանալ

ՀՀ քաղաքացիները կարող են ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի համար կենսաթոշակ ստանալ

Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, միության անդամ պետությունների աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատանքի, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Այս մասին «ՌուսԱրմԻնֆո»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:

Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014 թվականից ի վեր, միության անդամ պետությունների հետ միասին։

Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն: Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը, ինչպես նաև «արտահանվելիք» կենսաթոշակները:

Նշվում է նաև, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատող ներգաղթյալների կենսաթոշակային իրավունքները ոչ բոլոր երկրներում են ձևավորվել:

  • Կիսվել: