կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվելու մատերիալ լինի. Փաշինյան

ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվելու մատերիալ լինի. Փաշինյան

ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվելու մատերիալ լինի: Այս մասին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բալային համակարգի ներդրման մասին:

«Նախկին համակարգով մենք քաղաքացուն ասում էինք՝ ինչքան շատ տուգանվես, այդքան մեր օգուտն է: Նոր՝ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29 հազար դրամ: Միևնույն ժամանակ մենք զգուշացրել ենք՝ եղբայր, կամ քույր, եթե դու անընդհատ տուգանվում ես, երթևեկության անվտանգության համար խնդրիրներ ես ստեղծում, դրա համար զրկվում ես վարելու իրավունքից»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի, վարորդը միայն այն ժամանակ իրավունք ունի նստելու ղեկին, եթե երթևեկության մյուս անդամների համար սպառնալիք չէ:

  • Կիսվել: