ՀՀ քաղաքացին Չինաստանից տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան․ ԱԳՆ
Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- ասված է տիկին Նաղդալյանի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոր կորոանավիրուսի վարակի բռնկումը սկսվել էր Չինաստանի Ուհան քաղաքից։ Վիրուսից մահացածների թիվն արդեն մոտ է 300-ին, իսկ վարակվածների թիվն անցնում է 11 հազարը։