շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործչի ծննդյան օրն է։

Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, որը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման գործում, համոզմունք հայտնել, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անցած զինվորական փառավոր ուղին ֆակուլտետում ուսանող կուրսանտների համար հայրենասիրության ու նվիրումի անփոխարինելի օրինակ կդառնա։

Ռազմական համալսարանի մի շարք զինծառայողների Վաղարշակ Հարությունյանը հանձնել է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պետական պարգևները։

  • Կիսվել: