երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները. Պապիկյան

ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները. Պապիկյան

ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

՛՛Այս տարի կենսական նշանակության ճանապարհներ են վերականգնվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։

Վերականգնվող ճանապարհներն են՝

• Շիրակ-Կամո (5 կմ)

• Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.2 կմ)

• Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.8 կմ)

• Տ-5-32-Կաթնաջուր (4.7 կմ)

• Մ2-Նորավան (5.45 կմ)

• Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)

• Մ4-Սևան- «Աղթամար» համալիր- Մ4 (5.3 կմ)

• Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)

• Լուկաշին-Հ17 (3.15 կմ)

• Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)

• Խոտ (1.96 կմ)

Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։ Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։ Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: