կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՀՀ մարզերում նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ մարզերում նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում դատավորներ նշանակելու մասին:

Էդուարդ Մկրտչյանը, Արամայիս Ասատրյանը և Ռոման Սմբատյանը նշանակվել են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Մարտին Արզումանյանը և Տարոն Թադևոսյանը նշանակվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Արամ Մարտիրոսյանը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Մուշեղ Արամյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հայկ Պետրոսյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

  • Կիսվել: