կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ՀՀ մարզերի դպրոցների 19 մանկավարժ հեռավար վերապատրաստում է անցել

ՀՀ մարզերի դպրոցների 19 մանկավարժ հեռավար վերապատրաստում է անցել

Դեկտեմբերի 7-11-ը Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնն անցկացրել է ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների 19 մանկավարժի հեռավար վերապատրաստում՝ «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը հանրակրթական դպրոցում» թեմայով։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները համատեղ շարունակում են հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքները՝ համաձայն ՀՀ Կառավարության կողմից 2019 թ. հաստատված «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի։ Կենտրոնն ապահովում է մանկավարժների կարողությունների զարգացումն ու մեթոդական աջակցությունը։
 
Կարևորելով մասնագիտական կողմնորոշման համընդհանուր համակարգի ներդրումը հանրակրթական դպրոցներում՝ ակնկալվում է առաջիկայում բոլոր հանրակրթական դպրոցներում ներդնել մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, որոնք կնպաստեն աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը և տնտեսության զարգացման համար մրցունակ աշխատուժի ձևավորմանը:
 
Այսօր մեկնարկել է նաև վերապատրաստման հաջորդ դասընթացը, որին մասնակցում է հանրապետության մարզերի ևս 22 մանկավարժ։
 
 

  • Կիսվել: