ՀՀ կառավարությունը չի կարողանում կամ չի ցանկանում լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը. Մարուքյան
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով կտեղափոխվեն ՌԴ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նաև հավելել է. ՛՛Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ` դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը՛՛։
Մարուքյանը նշել է. ՛՛Վարջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն...՛՛:


