երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները:

Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։
Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն 089 հազար 418 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մետր երկարությամբ և 2464 քառակուսի մետր մակերեսով, 2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մետր երկարությամբ և 400 քառակուսի մետր մակերեսով, 3-րդ փողոցը՝ 204 մետր երկարությամբ և 1101 քառակուսի մետր մակերեսով, միակողմանի ջրահեռացման համակարգերով, 7-րդ փողոցը՝ 250 մետր երկարությամբ և 1600 քառակուսի մետր մակերեսով, երկկողմանի ջրահեռացման համակարգերով:

Ընդհանուր առմամբ՝ ասֆալտապատվել են 8070 քառակուսի մետր մակերես ունեցող փողոցներ: Գրունտով հարթեցվել են նաև մայթերը:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև դիտահորերի բարձրացման կամ իջեցման աշխատանքներ:

Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։

Ծաղկունքի վերոնշյալ փողոցները ասֆալտապատվել են առաջին անգամ։

 

  • Կիսվել: