շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն. Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ ԱԱԾ-ին

ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն. Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ ԱԱԾ-ին

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում, հայ մարդկանց ձեռքին է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն՝ արձագանքելով ԱԱԾ հաղորդագրությանը։

«Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունը» , - գրել է պատգամավորը։
 
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, նշելով, թե ԱԱԾ-ն հավաստի տվյալներ է ստացել, որ հավաքի մասնակիցները մտադրված են զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն։

  • Կիսվել: