երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը. Արշակյան

ՀՀ առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը. Արշակյան

Հայաստանի առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

«Երեկ մասնակցեցի Հայաստանի տեխնոլոգիական իրադարձություններից մեկի՝ Sevan Startup Summit 2023-ի պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձանք գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրներին, զարգացման հեռանկարներին ու պետության դերակատարմանը՝ ոլորտի զարգացման համատեքստում։

Արձանագրեցինք, որ Հայաստանի առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, որը հստակ արտացոլված է ինչպես Կառավարության 2021-2026թթ ծրագրերում, այնպես էլ պետական բյուջեում՝ հատկացումների տեսքով:

Ասվածի ապացույցը 2023թ․ կրթությանը, գիտությանը և պաշտպանական արդյունաբերությանը հատկացված տարեկան ֆինանսավորման ծավալներն են՝ 2017-ի համեմատ․

- կրթություն․ 2017թ․ - 127մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 211մլրդ ՀՀ դրամ, +66%,

- գիտություն․ 2017թ․ - 14մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 36մլրդ ՀՀ դրամ, +160%,

- պաշտպանական արդյունաբերություն․ 2017թ․ 1.6մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 7մլրդ ՀՀ դրամ, +362%»,- գրել է նա:

  • Կիսվել: