չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին

Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 10-ին

Ուրբաթ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի Ընտրական շտաբի ներկայացուցիչ  Մոհսեն Էսլամին կիրակի օրը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկրի 22 ընտրատեղամասում, որտեղ թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։ 

Ըստ Էսլամիի՝ ընդհանուր առմամբ 90 թեկնածու կպայքարի 290 պատգամավոր ունեցող խորհրդարանի 45 թափուր տեղերի համար:

Նա նշել է, որ ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով, 15 նահանգի 22 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ միմյանց դեմ կպայքարեն 32 թեկնածուներ։

Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ էլեկտրոնային քվեատուփերով ընտրատեղամասերում թղթե քվեաթերթիկներ չեն լինելու՝ հայտնելով, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ակնթարթորեն են ստացվելու։

  • Կիսվել: