ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, մասնավորապես անդրադարձել են օտարերկրյա դիմորդների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության և ուսումնառության կազմակերպման հնարավորություններին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է բուհում ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանմիջավայրի ապահովումը, ինչը կգրավի նաև մեծաթիվ օտարերկրացի ուսանողների: Այս համատեքստում քննարկվել են ՀՖԿՍՊԻ կրթականծրագրերի միջազգայնացման և լրացուցիչ մասնագիտական կրթության զարգացման հնարավորությունները, բուհում վերապատրաստմանծրագրերի բազմազանության ապահովումը:
Բուհի միջազգայնացման շրջանակում առաջարկվել է նաև ընդլայնել միջբուհական համագործակցությունը՝ դիտարկելով նաև ուսանողների և դասախոսների կարճաժամկետ ու երկարաժամկետ փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կարող է ներառվել ինստիտուտի զարգացման ռազմավարական ծրագրում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել բուհի ներկայացրած առաջարկներին և արդյունավետհամագործակցության պատրաստակամություն հայտնել: