ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հետապնդվելիս մեքենայից փաթեթներով թմրամիջոց էր նետել փողոց․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հետապնդվելիս մեքենայից փաթեթներով թմրամիջոց էր նետել փողոց․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի 46-ամյա մի բնակիչ մարիխուանա տեսակի թմրամիջոց է ապօրինի ձեռք բերում և իրացնում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հունիսի 13-ին ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս պարզվեց, որ կասկածվողը Արմավիրի մարզում մարիխուանա է ձեռք բերել և Լոռու մարզի Բազում համայնքում 117.000 դրամով 13 փաթեթ թմրանյութ իրացրել «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայով մի տղամարդու:

Կասկածելի մեքենան շուտով հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Քրեական հետախույզները, ճանապարհային ոստիկանների հետ, սկսեցին հետապնդել: Սակայն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վարորդը, չենթարկվելով ճանապահային ոստիկանների «կանգ առ» ազդանշանին, պատուհանից պոլիէթիլենային տոպրակով 13 փաթեթ թմրանյութը նետել էր և դիմել փախուստի:

Նույն օրը իրավապահների մեկ այլ խումբ Վանաձորի Մոսկովյան փողոցից ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեց թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող 46-ամյա մի վանաձորցու: Քրեական հետախույզներին տեսնելով` տղամարդը նույնպես պոլիէթիլենային տոպրակով շուրջ 10 փաթեթեթ մարիխուանա էր պայուսակից հանել ու նետել, սակայն ոստիկանները բռնել էին:

Հիշյալ փաթեթներն առգրավվեցին և ուղարկվեցին դատաքիմիական փորձաքննության:

«ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Հետևողական աշխատանքն օրեր անց դրական արդյունք տվեց:

Քրեական հետախույզները պարզեցին, որ «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենայի վարորդը, որը 13 փաթեթ մարիխուանա էր գնել, Լեռնահովիտ գյուղի 27-ամյա բնակիչ է:
Հունիսի 17-ին նա, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: