կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հունվարի 25-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՔՈԳՎ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ համատեղ, Բագրատունյաց պողոտայից բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու, որը հունվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր. 177 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

***
Հունվարի 24-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Երևանի ՃՈ հաշվառման և քննական բաժնից բերման է ենթարկվել 26-ամյա մի տղամարդ, որը 2019թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, հունվարի 25-ին, ժամը 01.10-ին, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և բերման են ենթարկվել 65-ամյա մի տղամարդու, որը 2019թ-ի դեկտեմբերի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին Երևանի Սեբաստիայի փողոցից բաժին է բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից 2019թ. դեկտեմբերի 30-ից ՀՀ քր.օր-ի 177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող Եղեգիս գյուղի 50-ամյա մի բնակիչ։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնող մարմնին:

***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 24-ին Բագրատաշենի անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Նոր Գեղի գյուղի 27-ամյա մի բնակիչ։ Նա 2019թ. դեկտեմբերի 25-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր. 177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

***
Ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հունվարի 24-ին Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Նոյակերտ գյուղի 56-ամյա բնակիչ։ Նա 2019թ-ի ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

  • Կիսվել: