Հեռանում էի ծանր սրտով, բայց դրական սպասումներով․ Արթուր Խաչատրյան
Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը գրում է․
«Երկու տարի առաջ այս օրը վայր դրեցի Շիրակի մարզպետի պարտականություններս... Հեռանում էի ծանր սրտով, կիսատ թողնելով բազմաթիվ նախաձեռնություններ ու երազանքներ (անկեղծ, շատ էի ուզում սեփական ձեռքով կրակին տալ վերջին «դոմիկը»): Նախաձեռնություններից ինչ որ բան շարունակվեց, ինչ որ բան՝ մոռացվեց: Շարունակում եմ ուշիուշով հետևել մարզի զարգացմանը: Խնդիր էի դրել «մարզի վրայից ջնջել աղետի գոտու պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը»:


