Հեռախոսազանգերը ֆիքսելու մասին կառավարության նախագիծը չընդունվեց
Ազգային ժողովում երկար, բուռն քննարկումներից հետո «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների նախագծերի փաթեթը չընդունվեց։
Իշխանական խմբակցությունը բավարար քանակի ձայներ չհավաքեց․ կողմ քվեարկեց 65 պատգամավոր, իսկ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ էին նախագծին, որքան էլ իշխանական պատգամավորները հորդորեցին միասնական լինել։
Հիշեցնենք՝ կառավարությունն այդ նախաձեռնությամբ նախատեսում էր համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, հաղորդագրություններին, տեղորոշել նրանց գտնվելու վայրը։


