չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հեղուկ վառելիքի վաճառքը ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը առաջացնում է տուգանք

Հեղուկ վառելիքի վաճառքը ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը առաջացնում է տուգանք

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում սույն թվականի մարտի 24-ին կատարված փոփոխությունների համաձայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (5 հարյուրապատիկ) չափով: Այս մասին տեղեկացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
 
Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
 
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»։

  • Կիսվել: