Հայտնի են Սյունիքում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստի պատասխանները
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը գրառում է կատարել, որում, ասված է․
«Սիրելի սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից: Սա իհարկե և գոհացնող է, և պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն:
Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր, անշուշտ, մերօրյա հերոսներն են»:


