չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայտնաբերվել է «Թևանիկ» ֆիլմի համանուն դերակատար Հովհաննես Խոդերյանի դին

Հայտնաբերվել է «Թևանիկ» ֆիլմի համանուն դերակատար Հովհաննես Խոդերյանի դին

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հայտնաբերվել է «Թևանիկ» ֆիլմի համանուն դերակատար Հովհաննես Խոդերյանի դին։ Ռեժիսորի գրառման մեջ ասվում է․

«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա որ վերջին հույսն էլ մարեց․․․ ամսիներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․ Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 01.02.2021-ին, ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ ) Հուղարկավորությունը` 02.02.2021-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուրում Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․ Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում․․․ Իրավունք չունենք նահանջելու․․․ ես և իմ թիմը, իմ ընտանիքը, ամեն Աստծո օր անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ և իրապես հաղթենք․․․»: 

  • Կիսվել: