շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտարարվել է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

Հայտարարվել է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Իմ քայլը» հիմնադրամի հետ միասին հայտարարում է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակտարի գրասենյակը:
 
Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 ստարտափ հրավիրվում է Հայաստան մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության, ինչպես նաև մինչև 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ բիզնես նախաձեռնությունների իրագործման նպատակով:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. օգոստոսի 22-ը:

  • Կիսվել: