կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաքի է հրավիրում

Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաքի է հրավիրում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել․
 
Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ
 
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
 
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրված են հակապետական օրինագծեր:
 
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ:

  • Կիսվել: