չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հայրենադարձության վերաբերյալ քննարկում՝ Ավինյանի գլխավորությամբ

Հայրենադարձության վերաբերյալ քննարկում՝ Ավինյանի գլխավորությամբ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ օգոստոսի 20-ին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում  են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:

Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: