երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը ռուսաստանցիների գարնանային ուղղությունների թոփ 5-յակում է

Հայաստանը ռուսաստանցիների գարնանային ուղղությունների թոփ 5-յակում է

Հայաստանը դարձել է ռուսաստանցիների գարնանային ճամպորդությունների պահանջված ուղղություն ներից մեկը։  OneTwoTrip-ի մասնագետները վերլուծել են փնտրվող ուղղությունների, հյուրանողների վերաբերյալ  տեղեկությունները։

Թուրքիան դարձել է  առաջատարը. ռուսաստանցի ճանապարհորդների 17 տոկոսը ցանկանում է այնտեղ մեկնել մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Սա ամենաբյուջետային տաք ուղղություններից մեկն է, որտեղ լողափնյա սեզոնը կարող է սկսվել ապրիլի կեսերին:

Ցուցակի երկրորդ տեղում Վրաստանն է, որի մասնաբաժինը կազմել է 12 տոկոս։ Լավագույն եռյակը եզրափակում է Թայլանդը, որն ընտրել է օգտատերերի 11 տոկոսը։ Հնգյակում են ԱՄԷ-ն ու Հայաստանը, որտեղ  պլանավորում է հանգիստ անցկացնել զբոսաշրջիկների 6 տոկոսը։ 

Գարնանային այցելությունների համար ամենահայտնի երկրների տասնյակում են Չինաստանն ու Ղազախստանը,  ցուցակը եզրափակում են եվրոպական ուղղությունները՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: