շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանը նախատեսում է իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում

Հայաստանը նախատեսում է իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում

Հայաստանը նախատեսում է ընդլայնել հայագիտական կենտրոնները, որակապես բարելավել դրանք, ինչպես նաև իրականացնել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում։ Այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Մշակել ենք 3 ռազմավարական ուղղություն` ներառական կրթության միջավայրի, կրթության կառավարման համակարգի ստեղծում, ինչպես նաև մրցունակության ապահովում։ Մենք նաև խնդիր ունենք հայկական կրթական պրոդուկտներն արտահանելու մասով, ինչպես օրինակ ԹՈւՄՈ-ն է։ Պետք է կարողանանք աշխարհի հետ համահունչ զարգանալ»,- առանձնացրեց Մարտիրոսյանը։

  • Կիսվել: