Հայաստանը միշտ եմ կարոտում. Սաթի Սպիվակովա
Երաժշիտ Վլադիմիր Սպիվակովի տիկին, արտիստուհի Սաթի Սպիվակովան Instagram-ի իր էջում զրուցել է երկրպագուների հետ: Նրանցից մեկը, հաշվի առնելով, որ Սաթին հայուհի է, հայերեն է հարց ուղղել՝ հետաքրքրվելով, թե Հայաստանում Սպիվակովան ե՛րբ կլինի հյուրախաղերով:
Արտիստուհին ասել է. «Կպատասխանեմ ռուսերեն․ եթե ինձ Հայաստանից հրավիրեն, երջանիկ կլինեմ: Հայրենիքն իմ մասին դեռ չի հիշում»:
Երկրպագուները հետաքրքրբվել են նաև, թե արդյոք նա կարոտու՞մ է հայոց լեզուն, հայկական երաժշտությունը, ինչին ի պատասխան՝ Սաթին ասել է, որ «Հայաստանը կարոտում է միշտ»։