կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայաստանը «Կոռուպցիայի ինդեքս 2019» զեկույցում 28 կետով առաջընթաց է գրանցել. վարչապետ

Հայաստանը «Կոռուպցիայի ինդեքս 2019» զեկույցում 28 կետով առաջընթաց է գրանցել. վարչապետ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած  «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցով Հայաստանը 28 կետով առաջընթաց է գրանցել։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն:

«Այսինքն, մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում ևչնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երեւույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի եւ իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, այդ ինդեքում երբեք Հայաստանն այդպիսի հորիզոնականում չի եղել. «Հայաստանում ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: