հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է. Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը

Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է. Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը

Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում մի խումբ քաղաքացիներ տեղադրեցին Արցախի դրոշը:

«Շատ խորհրդանշական դրոշը տըեղադրեցինք Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ Անդրանիկ Զորավարի արձանն է, ինչպես նաեւ հայ ազատագրական շարժման հայդուկների կիսանդրիները: Տարոսը բոլոր քաղաքներին, Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է»,-ասաց նախաձեռնության մասնակից Կարապետ Պողոսյանը:

Նշենք, որ ընդդիմությունը ապրիլի 5-ին կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքներում տեղադրել եւ  ծածանել Արցախի Հանրապետության դրոշը: Նշենք, որ Արցախի դրոշն արդեն ծածանվում է Երեւանում, Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում:

  • Կիսվել: