ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է. 10 վարակված մարդ վարակում է 11 հոգու. վարչապետ

Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է. 10 վարակված մարդ վարակում է 11 հոգու. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1 –ի շրջանակում է: Այսինքն՝ 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, ևս 10 հոգու հետևողականորեն դրդեն, որ նույնպես պահի հակահամաճարակային կանոնները»:
 
Վարչապետն իր փորձով ասաց, որ դիմակներ բաժանելու գործընթացը շատ օգտակար է: Նա  հորդորեց հնարավորություն ունեցողներին դիմակ բաժանել այն քաղաքացիներին, որոնք չեն կրում դիմակ կամ ակնհայտորեն մաշված դիմակներ են կրում:

  • Կիսվել: