երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք․ Նախարար

Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք․ Նախարար

Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,– ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում , եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։
 
Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով` պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։
«Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,– ասաց նա։
 
Նախարարությունը հիմա նպատակ է դրել հետ բերել մանկական պատվաստման 95 տոկոս ցուցանիշը։

  • Կիսվել: