ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հյուրընկալվել է Վայոց ձորի մարզպետարանում

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հյուրընկալվել է Վայոց ձորի մարզպետարանում

Հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։ Հանդիպանը ներկա էին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը և ՄԱԿ-ի ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

 

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների աջակցությամբ տարբեր ուղղություններով իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիլս Սքոթը հետաքրքրվել է նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում մարզում առաջ եկած խնդիրներով, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակով։ Նա հետաքրքրվել է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ հետ համագործակցությամբ, որի հետ ձևավորվել է կառուցողական երկխոսություն և համագործակցություն, և որի շրջանակներում խոսվել է մարզում իրականացվող սոցիալական ոլորտի ծառայողների կարողությունների զարգացման, ինչպես նաև ընթացիկ և սպասվող համայնքահեն ծրագրերի վերաբերյալ։

Քննարկված հարցերի համատեքստում մարզպետի տեղակալը համապարփակ ներկայացրել է Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։ Անդրադարձ է կատարվել նաև անվտանգության ոլորտին՝ դիտարկելով մարզում ապաստարանների կահավորման և վերազինման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հայտնվել, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Возможно, это изображение 2 человека и текст «OLD BRIDGE RIDGI»

 

Возможно, это изображение 3 человека, отдел новостей и текст

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 5 человек

 
 

  • Կիսվել: