Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 62-ով․ մահացել է ևս 2 մարդ
Հայաստանում ապրիլի 21-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1401 դեպք։ Ապրիլի 20-ի հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 62-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 609 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 768 մարդ։ Կատարվել է ընդհանուր 13929 թեստ՝ նախորդ օրվա համեմատ 556-ով ավելի ։ Մինչ օրս մահացել է 24 քաղաքացի։
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
- մնացե'ք տանը,
- սահմանափակե'ք շփումները,
- հետևե'ք անձնական հիգիենային,
- հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
- հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
- շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
- գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
- եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
- պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
- խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով


