շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: