շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 385 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 385 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 385 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 634-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4752 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1146 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5898-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 224 254, փաստացի բուժվողներինը՝ 7482 (մեկ օրում ավելացել է 132-ով): Մեկ օրում արվել է 6933 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 483 890 թեստ:

 

  • Կիսվել: