Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 73 դեպք․ հանրագումարով՝ 736
Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11։00 դրությամբ կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ապրիլի 2-ի համեմատությամբ նոր դեպքերի թիվն ավելացել է 73-ով։
Կենտրոնից նաև հայտնում են, որ փաստացի բուժում է ստանում 686 քաղաքացի։ Թեստերի բացասական արդյունք է գրանցվել 3258 դեպքում։
Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 7 մարդ, լիովին ապաքինվել՝ 43-ը։


