հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանում բուժսպասարկումների ֆինանսավորման ծրագիրը փոխվելու է

Հայաստանում բուժսպասարկումների ֆինանսավորման ծրագիրը փոխվելու է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի բյուջեն քննարկելիս ասաց, որ ՀՀ-ում նախատեսվում է ներդնել պետպատվերով բուժսպասարկումների ֆինանսավորման նոր համակարգ, որով բուժ կետրոնները ֆինանսավորում կստանան պոստֆակտում՝ պետպատվերի շրջանակում արդեն մատուցված ծառայությունների դիմաց։

Խոսքը այսպես կոչված բաց պայմանագրերի ինստիտուտի մասին է, որը եմթադրում է բուժկենտրոնների հետ պայմանագրերի կնքում՝ առանց կոնկրետ գումարների նշման, որոնք նրանք պետք է ստանան պետպատվերով։ Բուժկենտրոնները պետք է բժշկական ծառայություններ մատուցեն իրենց դիմած քաղաքացիներին, որոնց հասնում է պետպատվեր, իսկ արդեն կատարված աշխատանքներից ելնելով նրանք կստանան ֆինանսավորում։

Ըստ նրա այս մոտեցումը սկզբում ներդրվելու է ֆինանսավորման պակաս չունեցող ոլորտներում՝ ծննդօգնության և զինծառայողներին բուժսպասարկումների ցուցաբերման ոլորտներում։

Նախարարը նշեց նաև, որ այս մոտեցումն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում, և եթե արդյունավետ լինի, ապա հնարավորություն կտա անցում կատարել հետվճարային համակարգի, որին կհաջորդի առողջության համատարած ապահովագրությանն անցում կատարելը:

  • Կիսվել: