չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Հայաստանն ու Բելառուսը համատեղ զբաղվելու են COVID-19-ի դեմ դեղամիջոցի ստեղծմամբ

Հայաստանն ու Բելառուսը 2021-2023 թվականներին համատեղ վեց գիտա-տեխնիկական նախագիծ կիրականացնեն, այդ թվում է բժշկության, կենսաբանության, էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ համատեղ կզբաղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների մշակմամբ: այս մասին հունիսի 28-ին խոսվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղեկացնում է Բելտան:

Նշվում է, որ նախագծերը ներառում են համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների օգտագործումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական վերլուծությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր հավանական դեղամիջոցներ մշակելու համար:

Շումիլինը նշել է. ՛՛Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք՛՛

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

Հայաստանի և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնագրի:

 

  • Կիսվել: