շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի քանի՞ քաղաքացի է 2025-ին մեկնել Ուկրաինա՝ աշխատելու

Հայաստանի քանի՞ քաղաքացի է 2025-ին մեկնել Ուկրաինա՝ աշխատելու

Ուկրաինայում 2025 թվականին ամենաշատ պայմանագրերը կնքվել են Թուրքիայից (1404), Հնդկաստանից (946), Ուզբեկստանից (936), Ադրբեջանից (605), Բանգլադեշից (599) և Չինաստանից (518) ժամանած ներգաղթյալների հետ։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «Телеграф» պորտալը։

Նշվում է, որ 375 աշխատող ժամանել է Պակիստանից, 335՝ Կոլումբիայից, 310՝ Մեծ Բրիտանիայից, 247՝ ԱՄՆ-ից, 247՝ Մոլդովայից, 232՝ Հայաստանից, 219՝ Նեպալից, 175՝ Գերմանիայից և 164՝ Ֆրանսիայից։

Ըստ պորտալի՝ Ուկրաինայում աշխատուժի պակաս կա. փորձագետները շեշտում են, որ ժողովրդագրական խնդիրները լուծելու համար ամեն տարի պետք է ներգրավվեն արտասահմանից հարյուր հազարավոր աշխատողներ։ Սակայն օտարերկրացիներն առայժմ չեն շտապում գնալ Ուկրաինա։

Հաղորդվում է նաև, որ տնտեսական քննարկումների ակումբի անդամ Օլեգ Պենդզինն ասել է, թե Ուկրաինային անհրաժեշտ է 5 միլիոն աշխատող ձեռք։ Դա տարեկան գնահատվում է 450 հազարից մինչև 500 հազար աշխատանքային ներգաղթյալ։ Նրանք կգան Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի և Բանգլադեշի երկրներից։

Ըստ փորձագետի՝ տարեկան ներգաղթյալների այդ թիվը կարող է իրականություն դառնալ պատերազմից հետո վերականգնման ընթացքում:

  • Կիսվել: